webinar register page

Webinar banner
Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով. Ֆինլանդիայի փորձի փոխանակում
Նոյեմբերի 30-ին, ժամը՝ 15:00-ին, Հանրային լրագրության ակումբը կանցկացնի վեբինար՝ «Համակարգային մեդիագրագիտությունը մասնակցային քաղաքականության մշակման միջոցով. Ֆինլանդիայի փորձի փոխանակում» թեմայով, Ֆինն մեդիափորձագետ Լաուրի Պալսայի առաջնորդությամբ:

Լաուրի Պալսան Ֆինլանդիայի Աուդիովիզուալ ազգային ինստիտուտի (KAVI) ավագ խորհրդական է: Պալսան այժմ աշխատում է որպես մեդիա կրթության թիմի ղեկավար KAVI-ի մեդիա կրթության և աուդիովիզուալ մեդիայի բաժնում:

Վեբինարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել համագործակցային քաղաքականության մշակման նպատակը և մեթոդները՝ հիմնվելով Ֆինլանդիայի մեդիագրագիտության քաղաքականության վերանայման պատկերացումների և Ֆինլանդիայի ուսումնական ծրագրի հիմքում ընկած ուսումնասիրությունների արդյունքների վրա:

Վեբինարի ընթացքում կտրամադրվի հայերեն համաժամանակյա թարգմանություն: Վեբինարին հայերեն թարգմանությամբ հետևելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել Zoom հարթակում:

Վեբինարը հեռարձակվելու է նաև Հանրային լրագրության ակումբի Facebook-ի էջում, որին կարող եք հետևել այս հղմամբ՝ https://www.facebook.com/publicjournalismclub/live

Վեբինարին մասնակցությունն անվճար է։

Եթե տեխնիկական խնդիրների պատճառով ուղիղ եթերը հասանելի չլինի մեր Facebook-ի էջում, ապա այն կարող եք դիտել Մեդիա կենտրոնի Youtube-ի ալիքում, այս հղմամբ՝ https://www.youtube.com/user/Pjournalismclub

Հանրային լրագրության ակումբ հասարակական կազմակերպությունը սույն թվականի սեպտեմբերին մեկնարկել է «Ավելի անվտանգ առցանց միջավայր. նախադպրոցական հաստատություններում մեդիագրագիտության ուղղությամբ միջամտություն» ծրագիրն, որն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում մեդիագրագիտության և տեղեկատվական գրագիտության մակարդակի բարձրացմանը նախադպրոցական կրթական ոլորտում փոփոխություններ առաջարկելու միջոցով, և ինտեգրել այս հասկացությունները կրթական ռազմավարության և ուսումնական ծրագրերի մեջ՝ իրականացնելով մի շարք գործողություններ, որոնք ուղղված են ոգեշնչելու, կրթելու, վերապատրաստելու և ոգևորելու հիմնական շահագրգիռ կողմերին:

Nov 30, 2020 03:00 PM in Baku, Tbilisi, Yerevan

Webinar logo
Webinar is over, you cannot register now. If you have any questions, please contact Webinar host: PJC Armenia.