webinar register page

Հակաարևմտյան դավադրության տեսությունները ժամանակակից աշխարհում
Ռուսաստանը, Ուկրաինան և արևմտյան ծայրահեղ աջերը․ հարցազրույց ճանաչված քաղաքական առաջատար փորձագետ Անտոն Շեխովցովի հետ

Քննարկումն իրականացվելու է համաժամանակյա թարգմանությամբ:

Քննարկումից հետո հայերեն թարգմանությամբ տեսանյութը հասանելի կլինի «Մեդիա կենտրոնի» ֆեյսբուքյան էջում:

Փետրվարի 17-ին՝ ժամը 16։30-ին Մեդիա կենտրոնը կազմակերպում է առցանց հարցազրույց «Ժողովրդավարական ինտեգրացիա» կենտրոնի տնօրեն (Ավստրիա), Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի փորձագետ (Գերմանիա) և Շվեդիայի միջազգային հարցերի ինստիտուտի (Շվեդիա) հետազոտող Անտոն Շեխովցովի հետ՝ «Հակաարևմտյան դավադրության տեսությունները ժամանակակից աշխարհում» թեմայով։

Դավադրության տեսությունները ժամանակակից աշխարհում վիճահարույց երեւույթ են, որի շուրջ կան բազմաթիվ թյուր կարծիքներ: Ըստ այդմ՝ դավադրության տեսությունները հատուկ են ոչ ժողովրդավարական ռեժիմներին: Ընդունված է կարծել, որ դրանց հաճախ դիմում են ավտորիտար պետությունների ղեկավարները, բայց դավադրության տեսությունները, որպես հասարակական կարծիք ձևավորող կամ այդ կարծիքը մանիպուլացնող գործիք, օգտագործվում են նաև ժողովրդավարական երկրներում։

Անտոն Շեխովցովի փորձագիտական հիմնական ուղղությունը եվրոպական ծայրահեղ աջերի խմբերն են, Եվրոպայում ռուսական բացասական ազդեցությունը և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ոչ լիբերալ միտումները: Նա ռուսալեզու «Նոր ծայրահեղ աջերը եվրոպական ժողովրդավարություններում» գրքի (ibidem-- Verlag, 2011) և «Ռուսաստանը և արևմտյան ծայրահեղ աջերը» գրքի (Routledge, 2017) հեղինակն է:

Մեդիա կենտրոնի հետ հարցազրույցում քաղաքագետը կպատմի, թե ինչ նպատակներ են հետապնդում Ռուսաստանում՝ համագործակցություն հաստատելով եվրոպական ծայրահեղ աջերի հետ, ինչու են հաճախ հրավիրվում որպես ընտրությունների դիտորդ և ռուսական հեռուստաալիքների հյուրեր:

Հարցազրույցում Անտոն Շեխովցովը կանդրադառնա նաև այն հարցերին, թե դավադրության տեսություններն ինչպես են ազդում արևմտյան ժողովրդավարական երկրներում քաղաքական գործընթացների վրա հակաարևմտյան քարոզչություն տարածելու համար:

Feb 17, 2021 04:30 PM in Baku, Tbilisi, Yerevan

Webinar logo
Webinar is over, you cannot register now. If you have any questions, please contact Webinar host: PJC Armenia.